top of page

«Արցախահայերի վերադարձի իրավունքը պետք է դառնա օրակարգի մաս»․ Գառնիկ Դանիելյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Dec 10, 2024
  • 1 min read
ree

Այսօր Արցախի Հանրապետության Անկախության հանրաքվեի և Արցախի Հանրապետության Սահմանադրության օրն է։

Ըստ ավանդույթի՝ յուրաքանչյուր հիշարժան օր Արցախի ներկայացուցչությունում տեղի է ունենում նիստ, որտեղ քննարկվում են արցախահայությանը հուզող խնդիրները։ Այսօր նման փակ նիստ էր հրավիրվել Արցախի ԱԺ-ի կողմից, որին ներկա են եղել նաև ՀՀ ԱԺ պատգամավորներ։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի խոսքով՝ ընդունվել են մի շարք ուղերձներ, որոնք շուտով կփոխանցվեն Մինսկի խմբի նախագահող երկրներին, միջազգային կազմակերպություններին․ «Արցախի հարցը փակված չէ, էթնիկ զտում, ցեղասպանություն է տեղի ունեցել, և մեր պարտքն է՝ անել ամեն ինչ, որպեսզի արցախահայերի վերադարձի իրավունքը դառնա օրակարգի մաս»,- ասաց Դանիելյանը՝ հավելելով, որ ՀՀ իշխանությունը միակն է, որ այդ ուղղությամբ ոչինչ չի անում։

1/2407
bottom of page