top of page

Շարժումը մարում է, և բոլորը հակահերոսի փնտրտուքի մեջ են․ Սուրեն Պետրոսյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jun 20, 2024
  • 1 min read
ree

Վաղը մամուլի ասուլիս եմ հրավիրելու ու բոլոր հարցերին պատասխան տամ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նախաձեռնողներից, Ժողովրդավարական համախմբում կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը։

«Ես հասկանում եմ, որ երբ Շարժումը մարում է, կամ անհաջողության է գնում այդ ժամանակ մեղավորներ, նաև հակահերոսներ են պետք, հասկանում եմ, որ բոլորն այդ փնտրտուքի մեջ են, ուստի ես վաղը ասուլիս եմ հրավիրելու և մանրամասն բոլոր հարցերին պատասխանեմ»,- ասել է Պետրոսյանը։

Նա չցանկացավ այլ հարցերի պատասխանել՝ նշելով, որ բոլոր հարցերին կանդրադառնա մամուլի ասուլիսին։Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում բախումներին ընդառաջ հայտարարվել էր Սուրեն Պետրոսյանին առևանգելու մասին։ Սուրեն Պետրոսյանը երկու անգամ հանդես է եկել հայտարարությամբ, ինչից հետո ավելի շատ հարցեր են առաջացել։

1/2408
bottom of page