Մարտի 1-ի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, ինքը երեկ այն ապացուցեց. Հայկ Մամիջանյան
- Elen Hovsepyan

- Jun 13, 2024
- 1 min read

«Այդ իշխանությունը այդքան քա՞ղցր է, որ կարելի է մարդու ձեռք, ճակատագրեր խեղել։ Ես չգիտեմ՝ երբ է նա հեռանալու, բայց այս ամեն ինչի համար պատասխան է տալու»,-կառավարության շենքի առաջ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։Նրա խոսքով՝ աշխարհում չկա այնպիսի իշխանություն, որի համար կարելի է նման քայլեր անել։
«Մարտի 1-ի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, ինքը երեկ այն ապացուցեց, իրեն ոչ մարդկային կյանքն է էական, ոչ հայրենիքը՝ իրեն աթոռն է հետաքրքիր, որին սոսնձվել է, բայց վաղ թե ուշ իրեն կպոկենք այնտեղից»,- ասաց Մամիջանյանը և հիշեցրեց, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Փաշինյանը մի քանի հազար զոհ տվեց, որպեսզի իրեն չասեն դավաճան։




















