ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանը հայտարարել է, թե ինքը սատանիստ է
- Elen Hovsepyan

- Sep 17, 2024
- 1 min read

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանից «Հրապարակ»-ը հետաքրքրվել է՝ մասնակցելո՞ւ է Մայր Տաճարի վերաօծման արարողությանը, հրավեր ստացե՞լ է: Պատգամավորը պատասխանել է. «Ես սատանիստ եմ, ինձ չեն կարող հրավիրել»:
Ավելի վաղ Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Սրբազանն ասել էր, որ Գերագույն հոգևոր ժողովի որոշմամբ` Մայր Տաճարի վերաօծման արարողությանը հրավիրվել են նաև իշխանության ներկայացուցիչները, այդ թվում` պատգամավորները:




















