top of page

«Եթե իմ ղեկավարը որոշի, որ չպետք է աշխատեմ մարզպետ՝ չեմ աշխատի»․ Մուշեղ Մուրադյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Dec 12, 2024
  • 1 min read
ree

«Եթե իմ ղեկավարը որոշի, որ չպետք է աշխատեմ մարզպետ, ուրեմն չեմ աշխատի»,- այսօր կառավարության նիստից առաջ «24 նյուզ»-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։Հիշեցնենք, որ երեկ լրատվականը, հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Փաշինյանի որոշմամբ շուտով Մուրադյանը ազատվելու է աշխատանքից, իսկ նրա փոխարեն մարզպետ է նշանակվելու ՔՊ-ական Դավիթ Առուշանյանը, որը երեկ մանդատից հրաժարվելու մասին դիմում էր ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։Հիշեցնենք նաև, որ կառավարության նիստերից մեկում Նիկոլ Փաշինյանը խիստ նկատողություն էր տվել Շիրակի մարզպետին այն բանի համար, որ նա մարզի համայնքներից մեկի դպրոցում թույլ էր տվել բացել գեներալներից մեկի անունով դասասենյակ։

bottom of page