top of page

ՔՊ-ն Արմավիրի մարզպետի թեկնածու է առաջադրել

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Nov 26, 2024
  • 1 min read
ree

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տելեգրամի իր ալիքում հայտնել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում որոշվել է Խոյ խոշորացված համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանին  առաջադրել Արմավիրի մարզպետի թեկնածու:

Մեխակյանը «Իմ քայլը» դաշինքի ցուցակով 2018թ-ի դեկտեմբերի 9-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր:

Հիշեցնենք, որ Արմավիրի նախկին մարզպետ Դավիթ Խուդաթյանը նախագահ Վահագն Խաչատուրյանի նոյեմբերի 21-ի հրամանագրով նշանակվեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար:

1/2407
bottom of page