Լուկաշենկոն մեկնաբանել է ՀԱՊԿ խորհրդի նիստին հայկական կողմի բացակայությունը
- Elen Hovsepyan

- Nov 28, 2024
- 1 min read

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին մեկնաբանել է միջոցառմանը հայկական կողմի բացակայությունը, գրել է ԲԵԼՏԱ-ն։
«Այսօր ես պատիվ ունեմ առաջինը խոսելու, քանի որ մեր հայ գործընկերները չեն մասնակցում հանդիպմանը, ի դեպ, դա բնութագրում է ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում և որոշ չափով նաև մեր կազմակերպությունում»,- նշել է Բելառուսի նախագահը։




















