top of page

Ավստրիան հնարավոր է կասեցնի Իսպանիայի հետ Շենգենյան համաձայնագրի գործողությունը

  • 5 hours ago
  • 1 min read


Իսպանիայում տեղի ունեցող ներկայիս իրադարձությունները տագնապալի ազդանշան են։ Դրա մասին սոցցանցերում գրել է Ավստրիայի կանցլեր Քրիստիան Շտոկերը։

«Նման երևույթները տեղ չունեն Եվրամիությունում։ Այժմ չափազանց կարևոր է, որ Իսպանիան կատարի իր եվրոպական պարտավորությունները և երաշխավորի, որ ոչ մի անօրինական ներգաղթյալ ոտք չդնի եվրոպական մայրցամաք։

Իսպանիայի՝ հազարավոր անօրինական ներգաղթյալների կացության իրավունք տրամադրելու մասին կառավարության որոշումը լրացուցիչ խթան է դարձել անօրինական միգրացիայի համար։ Ավստրիան ակտիվորեն հանդես է գալիս Ապաստանի և միգրացիայի մասին եվրոպական պակտի օգտին, որը մենք պետք է հնարավորինս շուտ իրագործենք՝ ապագայում նման իրավիճակների կրկնությունը կանխելու համար։

Եթե Իսպանիայում իրավիճակն այնպես զարգանա, որ ճնշում գործադրի մեր սահմանների վրա, մենք կանենք հնարավոր ամեն ինչ դրանք պաշտպանելու համար։

Դա կարող է ներառել Շենգենյան գոտու սահմանների ժամանակավոր փակումը»,- նշել է նա։

 
 
1/2856
bottom of page