top of page

Էլինա Ավանեսյանը պետք է փոխհատուցում վճարի Ռուսաստանի թենիսի ֆեդերացիային

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2 hours ago
  • 1 min read
ree


Սպորտային արբիտրաժի ազգային կենտրոնը Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանին պարտավորեցրել է փոխհատուցել Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի կրած վնասները: Լուրը հրապարակվել է ֆեդերացիայի կայքում, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։

«Ավանեսյանը Հայաստանի քաղաքացիություն է ստացել և 2024 թվականին հրաժարվել է Ռուսաստանի թենիսի հավաքականի կազմում հանդես գալուց։ Սպորտային արբիտրաժը մի քանի ամիս քննել է վեճը և որոշում է կայացրել հօգուտ թենիսի ֆեդերացիայի։ Թենիսիստուհին պարտավոր է ֆեդերացիային փոխհատուցել արբիտրաժի գնահատած վնասների գումարը, մարզական պատրաստության մասին պայմանագրով նախատեսված եկամուտների փոխհատուցման գումարը, ֆեդերացիայի այլ ծախսերը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Էլինա Ավանեսյանը 21 տարեկան է, ծնվել է Պյատիգորսկում։ Նա 2024 թվականի օգոստոսին ՀՀ քաղաքացիություն է ստացել։

Էլինա Ավանեսյանը կանանց թենիսի համաշխարհային վարկանիշային աղյուսակի 118-րդ հորիզոնականում է:

 
 
bottom of page