top of page

Շատերը դժգոհել են իրենց առողջական վիճակից․ Բաքվում պահվողներն ի՞նչ են պատմել հարազատներին

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 1 day ago
  • 1 min read
ree


Դեկտեմբերի 17-19-ը ընկած ժամանակահատվածում Բաքվում պահվող հայերը հեռախոսազրույց են ունեցել իրենց հարազատների հետ։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում նշեց Եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

«Հեռախոսազանգ ունեցել են, ինչպես՝ 16-ը, որոնք ունեն կալանավորվածի կարգավիճակ, այնպես էլ՝ 7 դատապարտյալներ, որոնք իրենց պատիժն են կրում ազատազրկման ձևով։ Հարազատների հետ խոսակցության ընթացքում շատ հանգամանալից ինֆորմացիա չեն կարողացել փոխանցել, բայց նրանից շատերը դժգոհել են իրենց առողջական վիճակից, շնչառական և սիրտ-անոթային խնդիրներից»,- մեզ հետ զրույցում հավելեց Սահակյանը։

Նրա խոսքով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին չի հաջողվել տարածաշրջանային աշխատակիցների միջոցով մուտք գործել և դիտարկել բանտարկյալների վիճակը։

«Մենք դեռևս նոյեմբերից Եվրոպական դատարանի միջոցով տեղեկությունների ենք սպասում, Ադրբեջանը մեկ անգամ երկարաձգել էր ժամկետը, խնդրելով՝ հավելյալ ժամկետ, նկատի ունենալով նյութերի մեծածավալ լինելը։ Վերջինս բավարարվել էր դատարանի կողմից»,- նշեց Սիրանուշ Սահակյանը։

Նրա հավելմամբ՝ ներկայումս փաստաթղթերի թարգմանության պատրվակով է ժամկետը երկարաձգվել, բայց դատարանը սահմանել է ժամկետ՝ մինչ հունվարի 1-ը։

Անդրադառնալով դատավարություններին՝ Սահակյանը նշեց, որ դրանք ավարտական փուլում են, այս պահին վերջին խոսքերն են հնչեցվում հայ ամբաստանյալների կողմից։ Ամենայն հավանակությամբ հունվարին կհրապարակվեն նախօրոք կանխորոշված քաղաքական նպատակահարմարությամբ ընդունված դատավճիռները։

Էմմա Մարտիրոսյան

 
 
bottom of page