top of page

«Մարզպետի աշխատավարձը չի՞ բավականացնում ձեր ընտանիքին»․ լրագրողը՝ Ահարոն Սահակյանին

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Nov 5, 2024
  • 1 min read
ree

«Դուք աշխատում եք պետական համակարգում, ձեր կինը չորս տեղից եկամուտ է ստանում, որոշ տեղերից պայմանագրով է նաև աշխատավարձ ստանում։ Մարզպետի աշխատավարձը չի՞ բավականացնում ձեր ընտանիքին»,- «ԱրմԼուր»-ի հարցն ուղղված էր Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանին։


Լրատվականը նախկինում ևս անդրադարձել էր մարզպետի կնոջը՝ հայտնելով, որ նա միաժամանակ մի քանի տեղ է աշխատում։


«Իմ կինը գնումների լիցենզավորված մասնագետ է և կարող է ոչ թե 4, այլ 40 տեղից աշխատավարձ ստանալ, հայտարարված գնումների մրցույթների մասնակցել և այդ ծառայությունը մատուցել»,- պատասխանեց մարզպետը՝ հերքելով այն դիտարկումը, որ իր պաշտոնով է պայմանավորված կնոջ՝ մի քանի տեղ աշխատելու փաստը։

1/2409
bottom of page