top of page

Ինչո՞ւ հենց Արցախի` Ջրականի, օկուպացված տարածքներից դեպի Թեհրան վերադառնալիս.Արա Պողոսյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • May 19, 2024
  • 1 min read
ree

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.

«Իհարկե ցանկացած հարցադրման համար հիմա չափազանց վաղ է, ինչպես նաև ոչ պրոֆեսիոնալ, սակայն փորձեմ խախտել այդ «ավանդույթը» և կատարել երկու հարցադրումներ, որոնք գուցե հետագայում ակտուալ լինեն.

-Ինչո՞ւ հենց Նախագահին և ԱԳ նախարար Աբդոլահյանին տեղափոխող ուղղաթիռը,

-Ինչո՞ւ հենց Արցախի` Ջրականի, օկուպացված տարածքներից (որտեղ ըստ տարբեր աղբյուրների իսրայելական հատուկ բազաներ կան տեղակայված) դեպի Թեհրան վերադառնալիս։

Եվ որպես հարցադրման ամփոփում` ի՞նչ կապ ունեն կատարվածի հետ Ադրբեջանն ու Իսրայելը և ինչո՞վ կարող էին թիրախավորվել հենց Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարար Հուսեյն Ամիր Աբդոլահյանի անձերը։

Կարծում եմ ժամանակը կպատասխանի` պատահական թե՞ սարքված էր ուղղաթիռի կործանումը»։

1/2407
bottom of page