top of page

Նախագահը ստորագրել է Վահե Ղազարյանին և Գնել Սանոսյանին պաշտոնից ազատելու հրամանագրերը

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Nov 19, 2024
  • 1 min read
ree

Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Վահե Ղազարյանին ՆԳ նախարարի, Գնել Սանոսյանին՝ ՏԿԵ նախարարի պաշտոնից ազատելու հրամանագրերը:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի հրամանագրերից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.Գնել ՍԱՆՈՍՅԱՆԻՆ ազատել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնից»։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի Վահե ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ազատել ներքին գործերի նախարարի պաշտոնից»։

bottom of page