«Տաշիր» ընկերությունների խմբի կողմից Երևանի կրկեսը ձեռք բերելուց հետո վերսկսվել է կրկեսային գործունեությունը և շենքի շինարարության պատճառով այն չի դադարել․ «Մեր ձևով» շարժում
- Elen Hovsepyan

- 3 days ago
- 1 min read

«Տաշիր» ընկերությունների խմբի կողմից Երևանի կրկեսը ձեռք բերելուց հետո՝ 2011 թվականից սկսած, վերսկսվել է կրկեսային գործունեությունը և շենքի շինարարության պատճառով այն չի դադարել։ Այս մասին հայտնում են «Մեր ձևով» շարժումից։
14 տարի տարածքներ վարձակալելու, մարզումները շարունակելու համար ծախսվել է շուրջ 18 մլն․ 650 հազար դրամ։
Այդ տարիների ընթացքում միայն կրկեսային ոլորտի 15 աշխատակիցների վճարվել է ընդհանուր շուրջ 119 մլն դրամ աշխատավարձ։




















