«Նիկոլ Փաշինյանը երբևիցե որևէ հեռախոսազրույց կամ աշխատանքային հանդիպում չի ունեցել ԱՄՆ-ի նախագահի կամ փոխնախագահի հետ». Սուրեն Սարգսյան
- Elen Hovsepyan

- Nov 16, 2024
- 1 min read

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկ մի քանի գործընկերներ ինձ հարց էին ուղղում, թե արդյո՞ք ճիշտ է փոխխոսնակի այն պնդումը, որ Սերժ Սարգսյանը Սպիտակ Տանը չի եղել: Կարդացի նրա խոսքը: Ասվածի կեսը սխալ էր: Ստիպված եմ արձագանքել, քանի որ օրեր առաջ ինքս էի գրել Փաշինյանի՝ ԱՄՆ նախագահի մակարդակով այց/հեռախոսազրույց չունենալու մասին:Տեր-Պետրոսյանը ԱՄՆ-ի` մինչև 1994թ. այցը էլի է այցելել: Նրա` 1994թ. այցն էլ պետական/պաշտոնական/աշխատանքային էր, քանի որ բացի Վաշինգթոնից այլ քաղաքներում էլ էր հանդիպումներ ունեցել հայ համայնքի հետ:Սակայն խնդիրը հետևյալն է.ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, Հայաստանի բոլոր նախագահներն էլ տարբեր առիթներով աշխատանքային հանդիպումներ են ունեցել իրենց բոլոր ամերիկացի գործընկերների հետ, ունեցել են նաև հեռախոսազրույցներ:Տեր-Պետրոսյանը՝ Բուշի և Քլինթոնի,Քոչարյանը՝ Քլինթոնի և Բուշի,Սարգսյանը՝ Օբամայի:Եթե կոնկրետ առանձնացնենք Սերժ Սարգսյանին (քանի որ գործընկերներիս հարցը նրան էր վերաբերում), ապա ասեմ հետևյալը.1. Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը 5 անգամ Փենթագոնում և 1 անգամ Երևանում հանդիպել է ԱՄՆ-ի 3 պաշտպանության քարտուղարների հետ (2018թ. ի վեր Հայաստանի ոչ մի պաշտպանության նախարար չի հանդիպել իր ամերիկացի գործընկերոջը՝ այդ թվում Փենթագոն գնացած-հասած գործող նախարարը):2. Վարչապետ Սերժ Սարգսյանը Սպիտակ Տանը հանդիպել է ԱՄՆ-ի փոխնախագահ Դիք Չեյնիին:3. Նախագահ Սերժ Սարգսյանը Սպիտակ Տանը հանդիպել է փոխնախագահ Բայդենին:4. Սերժ Սարգսյանը Սպիտակ Տանը մասնակցել է Օբամայի անունից տրվող պաշտոնական ճաշի արարողությանը, որից առաջ Օբամայի հետ երկկողմ հանդիպում է ունեցել միջուկային անվտանգության համաժողի անցկացման և երկկողմ հանդիպումների համար նախատեսված վայրում՝ կոնվենցիոն կենտրոնում:Իսկ ինչ վերաբերում է Փաշինյանին, ապա, այո, նա Հայաստանի միակ ղեկավարն է, որ որևէ ձևաչափով երբեք չի եղել Սպիտակ տանը, որևէ հեռախոսազրույց կամ աշխատանքային հանդիպում չի ունեցել ԱՄՆ-ի նախագահի կամ փոխնախագահի հետ և համացանցում տարածված մի քանի լուսանկարներն արվել են այն ժամանակ, երբ նա 30 վայրկյանով կանգնել է Թրամփի կողքին ընդունելության ժամանակ կամ քայլել է նրա կողքով բազմակողմ միջոցառման ընթացքում»։




















