Նոյեմբերի 18-ի երեկոյան լեռնային շրջաններում սպասվում է ձյուն
- Elen Hovsepyan

- Nov 17, 2024
- 1 min read

Երևանում նոյեմբերի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը, 20-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 18-ի երեկոյան ժամերին և 19-ին սպասվում է կարճատև անձրև։
Հանրապետության տարածքում նոյեմբերի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը, 21-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 18-ի երեկոյան ժամերին, 19-20-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։




















