top of page

«Առաջարկում եմ քառամյա ծրագիր մշակենք՝ օդի որակի բարելավման ուղղությամբ»․ Տիգրան Ավինյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Dec 16, 2024
  • 1 min read
ree

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը անդրադարձավ Երևանի օդի աղտոտվածությանը. «Փաստացի մեր իսկ կայքում տեղադրված է 149 օդի որակի չափիչ սարքեր, որոնցից ստացվող տեղեկատվությունը օնլայն ռեժիմում և ձմռան ամիսներին, մասնավորապես, տեղ-տեղ լինում է մտահոգիչ, իհարկե շատ բաներ փոփոխվում է եղանակային պայմանների հետ»: Քաղաքապետը նշեց, որ «օդի մարդածին աղտոտվածության մասով Երևանի քաղաքապետարանը անելիք ունի» և առաջարկեց մշակել քառամյա ծրագիր. «Ես առաջարկում եմ քառամյա ծրագիր մշակենք, որը կներկայացնենք 2 ամիս հետո, ընդհանուր կոնցեպտուալ, թե Երևանի քաղաքապետարանը ինչ միջոցներ պետք է ձեռնարկի օդի որակի բարելավվման ուղղությամբ: Այդ քառամյա ծրագիրը պետք է ներառի և՛ ամենապարզ մեթոդները, ինչպիսին են, օրինակ՝ ծառատունկն ու անտառատունկը՝ թվային հստակ ցուցանիշներով, այնպես էլ որոշակի սահմանափակումները, օրինակ՝ արդեն իսկ ժամկետն անց ավտոմեքենաների շահագործումը Երևան քաղաքում, որոնք մի 2 կմ-ոց ծուխ են թողնում իրենց հետևից և մեծ աղտոտիչներ են»:

bottom of page