top of page

Զախարովան անդրադարձել է Սամվել Կարապետյանին առաջադրված մեղադրանքին՝ «իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու» վերաբերյալ և Փաշինյանին հիշեցրել է 2018 թվականի իրադարձությունները

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jun 18
  • 1 min read
ree

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Ռիա Նովոստի»-ի խնդրանքով մեկնաբանել է հայտնի ռուսաստանաբնակ գործարար, բարեգործ Սամվել Կարապետյանի դեմ Հայաստանի իշխանությունների հրահանգով ընթացող հետապնդումները։

Զախարովան, անդրադառնալով Կարապետյանին առաջադրված մեղադրանքին՝ «իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելը», հիշեցրել է՝ Փաշինյանն ինքն էր 2018-ին «կապիտուլացվելու» կոչեր ուղղում այդ ժամանակ գործող իշխանություններին, պահանջում «իշխանության մնալու ոչ մի նախաձեռնություն չցուցաբերել» և «ճանաչել հեղափոխության հաղթանակը»։

«Իսկ այժմ մենք տեսնում ենք, թե ինչպես են Երևանում ռուսաստանցի գործարարին, ինչպես հայտնել է նրա փաստաբանը, փորձում մեղադրել «իշխանափոխության», «իշխանությունը զավթելու» կոչեր անելու մեջ»,- ասել է Զախարովան։

bottom of page