top of page

Իրանում բողոքի ցույցերի հետևանքով զոհերի թիվը հասել է 544-ի

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jan 12
  • 1 min read


HRAI մարդու իրավունքների կազմակերպության տվյալներով՝ Իրանում բողոքի ցույցերի հետևանքով զոհվել է առնվազն 544 մարդ, այդ թվում` անվտանգության ուժերի 48 անդամներ։

Ինչպես հաղորդում է Associated Press-ը, բողոքի ցույցերի մասշտաբների և զոհերի թվի գնահատումը դժվարացել է, քանի որ Իրանում հունվարի 8-ից ինտերնետն անջատված է։ Վիրավորների թիվն անհայտ է։ Ձերբակալվել է առնվազն 10,600 մարդ։

Հիշեցնենք, որ Իրանում բողոքի ցույցերը սկսվել են 2025 թվականի դեկտեմբերի վերջին՝ ազգային արժույթի անկման և գների կտրուկ աճի պատճառով։

 
 
1/2574
bottom of page