Երևանում ընտրությունների արդյունքները որոշվել է 120 քվեաթերթիկի վրա, մեզ կեղծիքի մեջ մեղադրողներն այդ 120 քվեարթերթիկը կուտեին. Նիկոլ Փաշինյան
- Elen Hovsepyan

- 2 hours ago
- 1 min read

Երևան քաղաքում ընտրությունների արդյունքները վճռվել են 70, թե 120 քվեաթերթիկի վրա, իսկ այդ ասողներն այդ 120 քվեաթերթիկը կուտեին ուղղակի: Այս մասին ԱԺ Կառավարության հարցուպատասխանի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Նրանք, ովքեր մեզ ասում են, թե մենք կարող է ընտրություն կեղծենք, նրանք ոչ միայն կուտեին, այլև այդպիսի հազարավոր քվեաթերթիկներ են կերել, իսկ հիմա՝ այդ մարդիկ, ինձ եկել ու ընտրություն կեղծելու մասին են ասում»,- նշել է նա:




















