top of page

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՆԵՐ Է ԱՐԵԼ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jan 28
  • 1 min read


Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․



«Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ մանիպուլյացիաներ է արել


ՀՀ բանակի  տարեդարձի առթիվ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է  հղել, որտեղ, իր սովորություն համաձայն, մանիպուլյացիաներ է  արել։ Նա  նշել է․ «Կրճատվել է պարտադիր ժամկետային զինծառայության ժամկետը՝ 24 ամսից դառնալով 18 ամիս։ Սա էականորեն բարելավում է պարտադիր ժամկետային զինծառայության պայմանները» ։ Ծառայության ժամկետը 6 ամսով կրճատելն  ի՞նչ կապ ունի զինծառայության պայմանների բարելավման հետ, եթե զինծառայության ժամկետը 6 ամիս դարձնեիք, ավելի լավ պայմաններո՞ւմ կծառայեին զինվորները։ Ուղերձում Փաշինյանը գրել է․«Ինչ վերաբերում է ՀՀ օկուպացված տարածքներին, այդ հարցի լուծման բանաձեւը, որն արձանագրված է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգում, արդեն իրավական բարձրագույն ուժ ունի երկու երկրներում եւ խնդիրը կլուծվի սահմանազատման գործընթացում» ։ Սահմանազատման անվան տակ, ապօրինի, միակողմանի կերպով Կիրանցի հողերը, հանձնելուց հետո անցել է  ավելի քան մեկուկես տարի, ի՞նչ եղավ սահմանազատման գործընթացը, ինչո՞ւ 2020թվականից հետո Ադրբեջանի կողմից օկուպացված 215 քառակուսի կիլոմետր տարածքից և ավելի քան 30 տարի օկուպացված տասնյակ հազարավոր հեկտար տարածքներից ոչ մի մետր չվերադարձվեց Հայաստանին։ Նիկոլ Փաշինյանը  ուղերձում նշել է չեղած խաղաղության մասին․ «Բայց նաեւ ուզում եմ ընդգծել՝ մենք պատերազմի չենք պատրաստվում, որովհետեւ պատերազմ չի լինելու։ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ խաղաղություն է հաստատված, եւ խաղաղությունից ավելի հուսալի անվտանգության երաշխիք չկա» ։ Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատված չէ, տևական հրադադար է, որը Ադրբեջանը կարող է խախտել։ Ուղերձի ավարտին Փաշինյանը գրել է․ «Ուժեղ բանակ չունեցող երկիրը խոցելի է եւ կարող է գայթակղիչ լինել ագրեսիայի համար։ Հայաստանի Հանրապետությունն այսպիսին չպիտի լինի երբեք» ։  Այս ճիշտ  պնդումը հակասում  է Փաշինյանի նախկին հայտարարություներին, թե Հայաստանի անվտանգության ապահովման բաղադրիչների մեջ  բանակը պետք է լինի վերջին տեղերից մեկում»։



 
 
1/2572
bottom of page