Սատանան՝ պարում լիրբ հռհռոցով
- Elen Hovsepyan

- 3 hours ago
- 1 min read

Դեկտեմբերի 30-ին հորինված մեղադրանքով կալանավորված քաղաքագիտության դոկտոր-պրոֆեսոր, «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը գրություն է ուղարկել կալանավայրից, հայտնել է «Հրապարակ» թերթը։
«Արմավիր» ՔԿՀ խցում բարձրաձայն ոգեւորությամբ Նարեկացի եմ կարդում: Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում լավագույնս նկարագրված է Մեծն Նարեկացու հետեւյալ տողերով.
Երախտավորը տխրել է սաստիկ,
Իսկ նենգ բանսարկուն ցնծում է ուրախ.
Թախծում է գունդը հրեշտակների,
Սատանան՝ պարում լիրբ հռհռոցով.
Ողբերի մեջ է զորքը վերնական,
Ստորինները բերկրում են զվարթ.
Մահ տարածողի մթերանոցը լցված է բերքով,
… Զվարճանում է նեռը նենգաբար,
Գոռոզի ժանգն է ժամանել ժանտիս»:
Սիրով` «Արմավիր» ՔԿՀ- ից պրոֆեսոր Խաչիկ Գալստյան




















