top of page

Բագրատ Սրբազանը կայցելի Լոռի, Գեղարքունիք ու Սյունիք

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jun 2, 2024
  • 1 min read
ree

Բագրատ Սրբազանը նախատեսում է այցելել Լոռի, Գեղարքունիք ու Սյունիք:

«Առաջիկա օրերին մենք ծրագրել ենք գնալ նաև Վանաձոր։ Ծրագիր ունենք նաև Վարդենիս և Սյունիք գնալու»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց Սրբազնաը:

Նա նշեց, որ Լոռու մարզպետի հետ շատ մտերիմ հարաբերություններ ունի:

«Առիթ կլինի, գուցե, իրեն էլ տեսնեմ»,- նշեց Սրբազանը:

«Մեր բոլոր հայրենակիցները պետք է իմանան, որ միայն Երևանում չեն տեղի ունեցող գործողությունները, այլ` ամբողջ Հայաստանի Հանրապետությունով»,- հավելեց Բագրատ Սրբազանը:

Սրբազանը նշեց նաև, որ առաջիկա շաբաթվա ընթացքում կհայտարարեն մեծ հանրահավաքի մասին, որը տեղի է ունենալու անխուսափելիորեն։

«Այդ հանրահավաքը լինելու է այն կոնկրետ քայլերի դեպի հաղթանակ տանող կարևոր հանգրվանը»,- նշեց նա:

1/2409
bottom of page