top of page

Հանրությանը հայտնի է, որ ՔՊ֊ականների համար մարդը արժեք չէ, լավագույն դեպքում «պլյուս֊մինուս 50 հոգի»։

2 minutes ago
1 min read

Հանրությանը հայտնի է, որ ՔՊ֊ականների համար մարդը արժեք չէ, լավագույն դեպքում «պլյուս֊մինուս 50 հոգի»։


Բայց որ կարելի է նույն հարկի տակ ապրող բարեկամի անակնկալ բացակայությունից 23 տարի անց նրան փորձել ճանաչել անհայտ բացակայող, անոմալիա է։


Այսպես, Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, ով, համաձայն քաղաքացիական ԵԴ/26039/02/21/ գործի, բնակվելով մոր և մորաքրոջ ընտանիքի հետ Դրոյի փողոցի բնակարաններից մեկում, 1998 թվականից հետո չեն տեսել մորաքրոջ ամուսնուն՝ Ա.Դ.֊ին, ով մի օր տուն չի վերադարձել։


Այդ կարելի է ասել չարագուշակ դեպքից միայն 23 տարի անց Ալեքսանյանները դիմել են դատարան` Ա.Դ.֊ին անհայտ բացակայող ճանաչելու խնդրանքով։


Որոնվող անձի մասին, Քանաքեռ֊Զեյթունի ՆԳ բաժնի պետի 2021թ սեպտեմբերի 10֊ի 17֊7158 գրության համաձայն, ոստիկանությունում առկա չեն վարկաբեկիչ տվյալներ, բացակայում են տվյալներ նաև ՍԷԿՏ համակարգում․ հետևաբար անձը չի հատել ՀՀ սահմանները։


Այնուամենայնիվ, դատարանը, քննելով հայցը, բավարարել է անձին անհայտ բացակայող ճանաչելու խնդրանքը։




 
 
1/3023
bottom of page