Անկարայում կործանված ինքնաթիռում յոթ մարդ է եղել, այդ թվում՝ Լիբիայի ԶՈՒ ԳՇ պետը
- Elen Hovsepyan

- 3 days ago
- 1 min read

Անկարայում վթարված ինքնաթիռում եղել է յոթ մարդ, այդ թվում՝ Լիբիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մուհամմեդ Ալի ալ-Հադդադը, հայտնել է Թուրքիայի նախագահի վարչակազմի հաղորդակցության վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանը։
Մուհամմեդ ալ-Հադդադը և նրան ուղեկցող բոլոր անձինք զոհվել են։ Անկարայի գլխավոր դատախազությունը սկսել է միջադեպի հետաքննություն, հայտնել է Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունչը։
Նշվում է, որ ինքնաթիռի կործանման պատճառը կարող էր լինել տեխնիկական անսարքությունը։




















