ԿՀԱՆԴԻՊԵՆՔ ԱՅՍՕՐ ԵՐԵԿՈՅԱՆ. «ԲՈՐՈՒՍԻԱՆ» ՀԻՇԵԼ Է ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ
- Elen Hovsepyan

- Jan 28
- 1 min read

Չեմպիոնների լիգայի «լիգայի փուլի» շրջանակում, ինչպես հայտնի է, այսօր ուշ երեկոյան Դորտմունդի «Բորուսիան» տանը կընդունի Միլանի «Ինտերին»:
«Բորուսիան» պաշտոնական իր էջերով հիշեցրել է ֆուտբոլասերներին, որ ներկայում «Ինտերի» կազմում հանդես եկող Հենրիխ Մխիթարյանը ժամանակին փայլել է հենց գերմանական ակումբի կազմում:
«Ուրախալի էր տեսնել քեզ սև ու դեղին հագուստով, Մխիթարյան! Կհանդիպենք այսօր երեկոյան»,- նշել են ակումբից:




















