Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով հավաք՝ նախագահականի դիմաց
- Elen Hovsepyan

- 8 hours ago
- 1 min read

ՀՀ նախագահի նստավայրի դիմաց հավաք է՝ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով։ Ավելի վաղ Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն իր էջում գրել էր. «ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցի առթիվ պետք է նրա ու միջազգային հանրության ուշադրությունը հրավիրենք հատկապես գերիների ազատ արձակման և Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության անհրաժեշտության վրա:
ԱՄՆ փոխնախագահը հնարավորություն ունի ապահովելու մեր բոլոր գերիների անհապաղ ազատ արձակումը հենց իր այցի ժամանակ, իսկ դրա համար մեր կուռ ու միասնական ձայնի բարձրացումը խիստ կարևոր»:




















