նիկոլ, մի օր չտեսանք մի աղանդավորի մազ ծռեիր, փոխարենը աղջիկդ աղանդավորական հարսանիքի հարսնաքույր ա, դու էլ դրանց քարոզիչների մտերիմը
- Elen Hovsepyan

- Oct 18
- 1 min read

նիկոլ, մի օր չտեսանք մի աղանդավորի մազ ծռեիր, հալածեիր` որպես Առաքելական եկեղեցու հիմքերը սասանող կառույցների։ Մի օր չլսանք, որ խաչակրաց արշավանք սկսեիր քայքայիչ աղանդավորների դեմ, ովքեր փողոցներում հոգեորսությամբ են զբաղվում։
Դու ասում ես, որ Հայ առաքելական եկեղեցու հավատարիմ հետևորդ ես, բայց քո ոչմիբան հալով որոշում ես, որ իրավունք ունես Օծյալ կաթողիկոսին «փոխես», «հեռացնես» հետապնդես ու հալածես։ Էտ ո՞ր Աառաքելական եկեղեցում են քեզ նման դասեր տվել։
Դու, հնարավոր է, «կյանքի խոսք» աղանդի հավատարիմ հետևորդ ես։ Դե, որովհետև աղջիկներդ հենց նմանատիպ աղանդավորների հարսանիքների են սիրում հարսնաքույր լինել, դու էլ դրա ակտիվ քարոզող տիկտոկերների ու դրանց շեֆերի հետ ես ջան-ջիգյար անում։
նիկոլ, դու չես կարող Առաքելական եկեղեցու հետևորդ լինես ու այդքան անահավատ ու անաստված մնալ։ Առաքելական եկեղեցու հետևորդներն աստվածավախ են, աստվածապաշտ։ Դու ամենաշատը շարքային աղանդավոր ես, ում նպատակն է (բոլոր աղանդավորների պես) քանդել Հայ Առաքելական սուրբ եկեղեցին ու տեղը իրենց աղճատված արժեքները քարոզել։




















