top of page

«Կատաղի բնազդով հասնելու է ընդհուպ սեփական աջակիցների շարքերի ինքնաոչնչացման»․ Դավիթ Սարգսյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 18
  • 1 min read
ree

Լրագրող Դավիթ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Եկեղեցին էլ գլխատելու դեպքում պարագլուխը սպառելու է ներքին թշնամիների ցանկը (ազգային մտավորականությունից, անկախ քաղհասարակությունից, գիտակրթական համակարգից, դատարաններից, սփյուռքից, բանակից, արցախցիներից, ազգային քաղաքական ուժերից հետո, որոնք բոլորը վարկաբեկված, թուլացած կամ ոչնչացած են):


Եկեղեցու` իբրև վերջին ու ամենակարևոր ամրոցի, գլխատման դեպքում` անգամ պարագլխին հորթի պես ծառայող հայ մարդիկ են կարգվելու նոր ներքին թշնամի: Կատաղի բնազդով նա հասնելու է ընդհուպ սեփական աջակիցների շարքերի ինքնաոչնչացման, միայն թե պայքարի նոր թիրախ լինի: Պարզապես այդ դեպքում արդեն նույնիսկ նիկոլական հայ մարդուն պաշտպանող չի լինի հենց Նիկոլից»։

 
 
1/2409
bottom of page