top of page

«Հոկտեմբերի 27-ի աշխարհաքաղաքական շահառուները հակահայկական ու ՀՀ-ին թշնամի ուժերն էին»․ Էդուարդ Շարմազանով

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 27
  • 1 min read
ree

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «1999-ի հոկտեմբերի 27-ի ոճիրն ուղղված էր Հայոց պետականության և իշխող քաղաքական թիմի՝ «Միասնություն» դաշինքի /ՀՀԿ-ի և ՀժԿ-ի/ դեմ։


Այն մեծ հարված էր նաև Հանրապետական կուսակցությանը։


Սպանվեցին Հանրապետականի առաջնորդ Վազգեն Սարգսյանը, ՀՀԿ ղեկավարներից Յուրի Բախշյանն ու անվանի ազատամարտիկ, Վազգենի զինակից Արմենակ Արմենակյանը։


Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը մեր նորագույն պատմության ամենաողբերգական էջերից է։


Այն կրակոց էր նաև ուղղված հայկական Արցախի ու մեր «պատմական կաղապարների» դեմ։


Հոկտեմբերի 27-ի աշխարհաքաղաքական շահառուները հակահայկական ու ՀՀ-ին թշնամի ուժերն էին, ովքեր դեմ էին Վազգեն Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան միասնական տեսակետին Արցախյան հարցում։


Իմ խորին համոզմամբ, այս ոճրագործությունը հարված էր Ազատ ու Անկախ Արցախի նկատմամբ ևս, որն իր շարունակությունը ստացավ 2018-ի իշխանափոխությամբ ու 2020-ի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայով, 2022-ի հոկտեմբերի 6-ին Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելով ու 2023-ի սեպտեմբերին Արցախի հայաթափումով։


Դժբախտաբար, մեր պետականության դեմ «կրակոցները» շարունակվում են նաև այսօր՝ «խաղաղության», բայց ըստ էության՝ Հայաստանի ադրբեջանացման կործանարար օրակարգի քողի տակ։


Լույս և խաղաղություն Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Սարգսյանի, Ռուբեն Միրոյանի, Յուրի Բախշյանի, Միքայել Քոթանյանի, Լեոնարդ Պետրոսյանի, Հենրիկ Աբրահամյանի և Արմենակ Արմենակյանի հոգիներին:


Աստված պահապան Հայաստանին»։

 
 
1/2407
bottom of page