top of page

«Նախընտրական շտաբն ո՞ւմ է պետք, մինչ այդ ձեր բոլոր մրցակիցները բանտում կլինեն»․ լրագրողը՝ Արայիկ Հարությունյանին

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 29
  • 1 min read
ree

«2026-ին ընտրական շտաբն ո՞ւմ է պետք, միևնույն է բոլոր մրցակիցներին կալանավորում եք, մինչ այդ բոլորը բանտում կլինեն»,- դիմելով վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին՝ ասաց լրագրողը։ Նշենք, որ Հարությունյանը 2026թ-ի ընտրություններում լինելու է ՔՊ-ի շտաբի ղեկավարը։ «Ձեր հեգնանքը տեղին չէ, մենք իրավական երկրում ենք ապրում, ովքեր հանցանք են գործել հայտնվում են համապատասխան տեղերում և հարուցվում են վարույթներ»,- պատասխանեց Հարությունյանը՝ նշելով, թե միակ բացթողումն այն է, որ նմանատիպ գործերը պետք է շատ ավելի կարճ ժամանակում ավարտվեն, այլ ոչ թե տարիներով ձգձգվեն։ «Մենք խոսքի համար չենք կալանավորում, և առհասարակ գործադիրը նման գործառույթ չունի, իրավապահներն են կալանավորում համապատասխան հոդվածներով»,- հավելեց Հարությունյանը։

 
 
1/2407
bottom of page