top of page

«Դուք իմ հարցերին պատասխանեք, թե չէ՝ ոգևորվել եք, ինձ եք կպել»․ Թադևոս Ավետիսյանը՝ Գևորգ Պապոյանին

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 18 hours ago
  • 1 min read
ree


«Եթե հանձնաժողովի բոլոր անդամները քվեարկեին Թադևոս Ավետիսյանի նման, մեր քաղաքացիները ստիպված կլինեին վճարել ավելացված արժեքի հարկը՝ էլեկտրական մեքենաների համար, բայց քանի որ նրանք չեն քվեարկել ինչպես Թադևոս Ավետիսյանը, մեր քաղաքացիները ստացան ԱԱՀ արտոնություն»,- այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ դիմելով հանձնաժողովի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանին։ «Դուք իմ հարցերին պատասխանեք, թե չէ՝ ոգևորվել եք, ինձ եք կպել։ Ես ձեռնպահ եմ քվեարկել, իմ խղճով եմ քվեարկել, որովհետև հարցրե կային: Հիմա դա դարձնել թիրախ, մի մեծ մեղք... հիմա ամեն անգամ բուն օրակարգը թողնենք ու քննարկենք՝ դու էս ես արել, դու՝ էն»,- ի պատասխան ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Հիշեցնենք՝ քննարկվում էր էլեկտրոմոբիլներին վերաբերող ԱԱՀ գծով արտոնությունը:

 
 
1/2478
bottom of page