«ՔՊ-ն Մեխակյան Արգիշտիին անգործ չի թողնի, պարտությունից հետո ՀԷՑ-ում մի պաշտոնի էլ նրան կնշանակի»․ Բաբկեն Հարությունյան
- Elen Hovsepyan

- Oct 12
- 1 min read

«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գյումրիում ընտրություններից առաջ հիշում ենք ինչ քարոզչական շոուներ էր անում իշխանությունը, բայց մինչ դրան անդրադառնալը հիշենք, թե ինչ պաշտոններ է զբաղեցրել Վաղարշապատի ընտրություններին ՔՊ թեկնածու, համայնքապետի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը։ Եղել է Էջմիածնի փոխքաղաքապետ, ԱԺ պատգամավոր, Խոյ համայնքի ղեկավար, Արմավիրի մարզպետի տեղակալ, մարզպետ։ Այդ ողջ ժամանակահատվածում ինչ ակտիվություն կամ ավելի ստույգ` պասիվություն, է ցուցաբերել Մեխակյանը` տեսանելի է եղել շատերին, իսկ հիմա, ընտրությունների նախաշեմին համայնքի ղեկավարի պարտականությունների անվան տակ այցելում է բակեր, հանդիպում արցախցիներին, մշակութային միջոցառումների մասնակցում և այլն։ Տրամաբանական հարց է առաջանում, իսկ ինչո՞ւ նախկին բոլոր պաշտոններում եղած ժամանակ այդքան ակտիվ և հրապարակային գործունեություն չէր իրականացնում։ Այստեղից էլ բխում է հարցի պատասխանը` առջևում ընտրություններ են, և ոչ ավելին։
Ի դեպ` Գյումրիում էլ ՔՊ թեկնածուն էր նույն կարգավիճակում, նույն ակտիվությամբ, նույն մեթոդներով, իսկ թե ինչ եղավ հետո, բոլորը գիտեն։
ՔՊ-ն Մինասյան Սարիկին ՀԷՑ -ում բարձր պաշտոնի նշանակեց, նոյեմբերի 16-ի ՔՊ պարտությունից հետո Մեխակյան Արգիշտիին էլ անգործ չի թողնի, հեչ չէ ՀԷՑ-ում մի պաշտոնի էլ նրան կնշանակի»։




















