top of page

ՀԱՄԱՍ-ը վերադարձրել է ևս 4 պատանդների մարմիններ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 15
  • 1 min read
ree

ՀԱՄԱՍ-ը Կարմիր խաչին է փոխանցել իսրայելցի պատանդների ևս չորս մարմիններ, հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը: ՀԱՄԱՍ-ը տեղեկություններ չի տրամադրել նրանց ինքնության մասին։


Հոկտեմբերի 13-ի երեկոյան ՀԱՄԱՍ-ը հանձնել էր ևս չորս պատանդների մարմիններ: Ներկայումս Գազայի հատվածում մնում է 20 մարմին:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել էր, որ շարժումը վերադարձնի բոլոր զոհված իսրայելցի պատանդների մարմինները՝ հայտարարելով Գազայի խաղաղության ծրագրի հաջորդ փուլի մեկնարկի մասին:

 
 
1/2409
bottom of page