top of page

«Սա պատահական պատասխան չէր, այլ կանաչ լույս՝ Ալիևին»․ Գայանե Աբրահամյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Nov 28, 2024
  • 1 min read
ree

ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսպես կոչված` ռազմավարական դաշնակից Պուտինն այսօր վստահորեն հայտարարեց, որ «Հայաստանի դեմ որևէ արտաքին ագրեսիա չի եղել», իսկ դե ԼՂ մասով «ՀԱՊԿ-ը որևէ պարտավորություն չուներ»։

Կարող էինք, իհարկե, անտեսել արյունարբու հանցագործի բարբաջանքը, բայց ցավոք կասկածներ ունեմ, որ սա զուտ պատահական պատասխան չէր պատահական հարցի, այլ հերթական հաստատումը և կանաչ լույսը իր դաշնակից Ալիևին, որ Ջերմուկն էլ, մնացյալ օկուպացված տարածքներն էլ չենք ընդունում որպես ՀՀ սուվերեն տարածք, հանգիստ կարող ես միջանցքի հարցը լուծել։

Ի վերջո, Արցախի գինն Ալիևը դեռ պարտք է։

Հայաստանում կա՞ն դեռ մարդիկ կամ ուժեր, որ պնդում են, թե` լավ չեք դիմել ՀԱՊԿ-ին, սխալ դրույթով եք դիմել, լավ նամակ չեք գրել կամ սորոսական եք, դրա համար ՀԱՊԿ-ը կամ ռուսները չեն օգնել, եթե կան, ուրեմն այլևս ժամանակն է ուղղակի բացահայտ ասելու, որ ձեր համար էլ Ջերմուկը Հայաստան չէ, այլ տարբերակ չկա»։

1/2407
bottom of page