top of page

«Անհրաժեշտության դեպքում կմասնակցեմ ԱՄՆ-Իրան բանակցություններին»․ Թրամփ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jul 4
  • 1 min read
ree

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է մասնակցել ԱՄՆ-Իրան բանակցություններին և վստահեցրել է, որ Վաշինգթոնը չի ձգտում Թեհրանին վնաս հասցնել։

«Իրանը ցանկանում է խոսել։ Կարծում եմ՝ նրանք ուզում են խոսել ինձ հետ, և ժամանակը եկել է դա անելու», - ասել է Թրամփը։

«Գիտեմ, որ նրանք ցանկանում են հանդիպել։ Եվ անհրաժեշտության դեպքում ես դա կանեմ։ Բայց հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը խորապես ներգրավված է Իրանի հետ բանակցություններում, և նա հիանալի աշխատանք է կատարում», - նշել է Թրամփը։

«Մենք չենք ձգտում նրանց վնասել», - հավելել է Թրամփը՝ նկատի ունենալով Իրանը։

bottom of page