top of page

ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև գերիների փոխանակումը վերահսկվում է թուրքական հետախուզության կողմից. ԶԼՄ-ներ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Aug 1, 2024
  • 1 min read
ree

Թուրքական լրատվամիջոցները հայտնել են, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև գերիների փոխանակումը վերահսկվում է Թուրքիայի հետախուզության վարչության կողմից և տեղի կունենա Անկարայում։



Հատկանշական է, որ արդեն մի քանի ժամ է, ինչ ռուսական լրատվամիջոցները հետևում են մի քանի ժամ առաջ Մոսկվայի Վնուկովոյից օդ բարձրացած «Ռոսիա» թռիչքային ջոկատի Տու-204 ինքնաթիռին, գրում է BBC-ն։



Ըստ Flightradar24 ծառայության՝ Մոսկվայի ժամանակով մոտ 16:25-ին այն վայրէջք է կատարել Անկարայում։ Միևնույն ժամանակ, Reuters-ը հեռարձակում է սկսել Անկարայի օդանավակայանից. այն հեռարձակվում է նաև թուրքական NTV հեռուստաալիքով։ Այն ցույց է տալիս ինքնաթիռ, որի պոչին ռուսական դրոշ է:

1/2407
bottom of page