«Սլովանը» հաղթել է, Բարսեղյանը՝ գոլային փոխանցման հեղինակ
- Elen Hovsepyan

- Oct 19
- 1 min read

Սլովակիայի առաջնության 11-րդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթել է Տրնավայի «Սպարտակին»։
Հանդիպման հաշիվը բացվել է 60-րդ րոպեին։ Գոլ է խփել Սանդրու Կրուշը՝ Հայաստանի ընտրանու հարձակվող Տիգրան Բարսեղյանի փոխանցումից հետո։
Երկրորդ գնդակը խփվել է երկրորդ խաղակեսի վերջնամասում․ աչքի է ընկել Նինո Մարցելին։
Բարսեղյանը մասնակցել է ամբողջ խաղին, ինչպես նաև երկրորդ խաղակեսին ավելացված 2-րդ րոպեին զգուշացվել է դեղին քարտով։




















