top of page

Ո՛չ ռուսները, ո՛չ ամերիկացիները, ո՛չ եվրոպացիները չեն եկել մեր ձեռքը բռնել և ասել գյուղատնտեսությունը մի զարգացրեք. Նաիրի Սարգսյան

  • Apr 17
  • 1 min read


«Ռուսները թույլ կտան կամ թույլ չեն տա» խոսույթը մեր հանրային օրակարգում բավականին չափազանցված է։ Այնքան հարցեր կան, որ ռուսները նույնիսկ տեղյակ էլ չեն՝ ինչ է կատարվում։ Ասել է «Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։

«Օրինակ, ես վստահեցնում եմ ձեզ՝ ոչ ռուսները, ոչ ամերիկացիները, ոչ եվրոպացիները չեն եկել մեր ձեռքը բռնել և ասել՝ գյուղատնտեսություն մի զարգացրեք։ Երբ որ իմ ֆինանսական ներուժը բավարարի և ես գնամ իմ ծննդավայրում գյուղատնտեսական կոոպերատիվի պետական ծրագիրը լոկալ մակարդակում կամ միկրոմակարդակում իրականություն դարձնեմ, վստահեցնում եմ ձեզ, ինձ ոչ ոք չի խոչընդոտելու»,- նշել է նա։

 
 
1/2735
bottom of page