top of page

«ՔՊ-ականները դեմ քվեարկեցին արցախցիների վերադարձի իրավունքը պահանջող բանաձևին»․ Արթուր Խաչատրյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 30
  • 1 min read
ree

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․ «ՔՊ-ականները դեմ քվեարկեցին բռնի տեղահանված արցախցիների վերադարձի իրավունքը պահանջող բանաձևին


Երևանում անցկացվող Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում ՔՊ-ական պատգամավորները դեմ քվեարկեցին իմ, Աննա Գրիգորյանի, Էլինար Վարդանյանի, Հայկ Մամիջանյանի և Եվրախորհրդարանի երկու սոցիալիստ պատգամավորների հեղինակած առաջարկությանը (որպես ներկայացված զեկույցի փոփոխության առաջարկ), որով Ադրբեջանից պահանջվում էր միջազգային անվտանգային երաշխիքների ներքո ապահովել արցախցիների անվտանգ հավաքական վերադարձի իրավունքն իրենց բնօրրան: Տարբեր խմբակցությունների մեր եվրոպացի գործընկերների փոխանցմամբ, ՔՊ-ականները հորդորել էին եվրոպացիներին մեր փոփոխության առաջարկին կողմ չքվեարկել...»։


«ՔՊ-ականները հորդորել էին եվրոպացիներին՝ մեր փոփոխության առաջարկին կողմ չքվեարկել»

 
 
1/2407
bottom of page