top of page

ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԵՂԲԱՅՐԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵՑ

Nov 3, 2025
1 min read

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարգեին Երկրորդի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանը, կալանավորվեց՝ մեկ ամիս ժամկետով։



«Դատավոր Արման Բաբախանյանը որոշել է կալանավորել մեկ ամիս ժամկետով: Քիչ հետո կքննվի Համբարձում Ներսիսյանի կալանավորման միջնորդությունը»,– հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։


Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին Քննչական կոմիտեն Ամենայն Հայոց Կաթողիկոսի 68-ամյա եղբորը՝ Գևորգ Ներսիսյանին և նրա որդուն՝ Համբարձում Ներսիսյանին կալանավորման նպատակով դատարան տանելու համար ձերբակալելու որոշում էր կայացրել:


Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Քննչական մարմինը Ամենայն Հայոց Կաթողիկոսի եղբորը և նրա որդուն կալանավորելու միջնորդություն է ներկայացրել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին (դատավոր Արտակ Բաբախանյան):





1/2931
bottom of page