top of page

Կառավարությունը հերթական՝ 39 մլն եվրո վարկն է վերցնում Արտաքին տնտեսական գործունեության կենտրոն կառուցելու համար

  • 6 days ago
  • 1 min read


«Խոսքն Արտաքին տնտեսական գործունեության կենտրոն(ԱՏԳԿ) ստեղծելուն է վերաբերում»,-ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովում ասաց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ զեկուցելով ՀՀ և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Երևանի մաքսային եւ լոգիստիկ կենտրոն» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրինագիծը։

 Հակոբյանը բացատրեց, որ ներկայում մաքսային գործառույթները որոշակի տարանջատման սկզբունքվ են իրականացվում՝հայտարարագրումները, ձևակերպումները և փաստաթղթային հսկողություն իրականացնում է մաքսային մարմինը, բայց փաստացի զննումներն իրականացնում են տերմինալներում, որտեղ լաբորատորիաներ չեն լինում։

«Արտաքին տնտեսական գործունեության իմաստն այն է, որ բոլոր գործառույթները նաև այն մարմինները, որոնք մաքսային գորածույթներ ունեն, մեկտեղենք մեկ մարմնում»,- ասաց ՊԵԿ նախագահը։

Նշելով, որ ԱՏԳԿ -ն գտնվելու է Պռոշյան բնակավայրում Հյուսիս-Հարավ ճանապարհի կենտրոնում և սպասարկելու է այդ ճանապարհով արտահանման և ներմուծման հոսքերը։

 «Խոսքը 39 մլն եվոր վարկի մաիսն է՝ 3% տարեկան տոկոսադրույթով, 15 տարի ժամկետով, որից 4-ն՝ արտոնյալ  և 6 մլն եվրո էլ ԵՄ-ի տրամադրած դրամաշնորհային միջոցներն են»,-ասաց Հակոբյանը՝ հավելելով, որ նույն վայրում նաև ՊԵԿ նոր վարչական շենքն է կառուցվելու, բայց ոչ վարկային միջոցներով։

նա նշեց, որ ԱՏԳԿ-ն կունենա մոտ 408 մեքենայի կայանման տեղեր, իսկ այսօրվա  դրությամբ տարեկան ՀՅուսիս-Հարավ ուղղությամբ Երևանում մաքսային ձևակերպում է ստանում 70-80 հայտ։

 
 
bottom of page