top of page

Ուիմբլդոն. Խաչանովը սենսացիոն պարտություն կրեց աշխարհի 220-րդ ռակետից

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jul 5, 2024
  • 1 min read
ree

Աշխարհի 22-րդ ռակետ հայազգի  հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը սենսացիոն պարտություն է կրել Ուիմբլդոնի մրցաշարի երկրորդ շրջանում և ավարտել ելույթը մրցաշարում։

Նա մրցել է աշխարհի 220-րդ ռակետ, ֆրանսիացի Կենտեն Ալիսի հետ։  sport.ru-ն գրում է, որ խաղը տևել է 2 ժամ 46 րոպե և ավարտվել է 4:6, 6:3, 3:6, 6:3, 6:4 հաշվով՝ ֆրանսիացու առավելությամբ։ Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 50 միլիոն ֆունտ ստերլինգ է։

Ուիմբլդոնի մրցաշար Մեծ սաղավարտի 4 մրցաշարերից մեկն է։ Անցկացվում է ամենամյա, հունիսի վերջերին հուլիսի սկզբին Լոնդոնի Ուիմբլդոն արվարձանում։ Տևողությունը 2 շաբաթ է։

1/2407
bottom of page