Ամիօ բանկը հայտարարում է ղեկավարության փոփոխության մասին
- 2 hours ago
- 1 min read

Ամիօ բանկը հայտարարում է ղեկավարության փոփոխության մասին՝ որպես իր ռազմավարական զարգացման նոր փուլի մեկնարկ։
Երեք տարվա ակտիվ վերափոխումների շրջանից հետո Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Գևորգ Թառումյանը ավարտում է իր լիազորությունները տվյալ պաշտոնում՝ շարունակելով իր մասնագիտական գործունեությունը Ամիօ բանկում։
Գևորգ Թառումյանի ղեկավարության ընթացքում Ամիօ բանկը զգալիորեն ամրապնդել է իր դիրքերը շուկայում, հաջողությամբ իրականացրել է համապարփակ ռեբրենդինգ և համակարգային բարեփոխումներ, որոնք ձևավորել են Ամիօ բանկի ներկայիս ինքնությունն ու հաճախորդակենտրոն մոտեցումը։
Բանկը շնորհակալություն է հայտնում Գևորգ Թառումյանին՝ նրա նշանակալի ներդրման համար և վստահ է, որ նրա փորձն ու ներգրավվածությունը շարունակելու են նպաստել Բանկի հետագա զարգացմանը։
✉ info@amiobank.am | 010 59 20 20 | 🌐 amiobank.am
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից




















