top of page

Շոյգուն Չինաստանում ստիպված է եղել դռան մոտ սպասել՝ խորհրդարանի շենք մտնելու թույլտվության համար

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • May 17, 2024
  • 1 min read
ree

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուին Չինաստանում թույլ չեն տվել մտնել Ժողովրդական հավաքների տուն, որտեղ բանակցություններ էին ընթանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի  միջև, նշել է «Կոմերսանտ»-ի հատուկ թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը։



Կազմակերպիչների մոտ հարցեր են առաջացել կապված Շոյգուի կրծքանշանի հետ, որն անհրաժեշտ էր շենք մուտք գործելու համար։



«Եվ Անվտանգության խորհրդի քարտուղարը ստիպված էր սպասել ավելի քան մեկ-երկու րոպե, մինչև հարցը վերջնականապես լուծվեր իր օգտին, իսկ մինչ այդ նա, դռան մոտ կանգնած, ներս է ճանապարհել առնվազն տասը գործընկերոջ»,- նկարագրել է «Կոմերսանտի» հատուկ թղթակիցը ծագած խառնաշփոթը։



Բանակցությունները տեղի են ունեցել նեղ և ընդլայնված ձևաչափով։ 

1/2409
bottom of page