top of page

«Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ նախաքննական մարմնի վերաբերմունքը հանդուրժել այլևս հնարավոր չէ». Ռոման Երիցյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Nov 30, 2024
  • 1 min read
ree

Փաստաբան Ռոման Երիցյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ նախաքննական մարմնի դրսևորած վերաբերմունքը հանդուրժել այլևս հնարավոր չէ։ Փաստաբանական գործունեությանս ողջ ընթացքում չեմ արձանագրել ավելի շատ խախտումներ, քան այս մեկ վարույթով։ Քննչականը, անտեսելով և՛ սահմանադրական, և՛ կոնվենցիոն, և՛ դատավարական սկզբունքները, առաջնորդվում է «վերևից ինչ ասեն, էն էլ կանենք» կարգախոսով։ Վարույթի ընթացքում այնքան ապօրինություններ են տեղի ունենում, որ միայն դրանք ամբողջացնելով՝ կարելի է դիսերտացիա կազմել «Անօրինական, խտրական, պատժողական և քաղաքական հետապնդումներն արդի Հայաստանում» կամ «Կարգադրեք, կանենք» թեմաներով»։

1/2407
bottom of page