Բաքվի շանտաժն ու Հայաստանի իշխանության «դուալիզմը»․ Սուրեն Սուրենյանց
- Elen Hovsepyan

- Jun 19, 2024
- 1 min read

Քաղաքագետ, «Դեմոկրտական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է․
«Բաքվի շանտաժն ու Հայաստանի իշխանության «դուալիզմը»
Արդեն ակնհայտ է, որ Բաքուն Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու որևէ ցանկություն չունի և մտադիր է հարկադրանքի և շանտաժի միջոցով ստանալ առավելագույնը:Պատահական չէ, որ Բաքուն իր կոշտ քաղաքականությունը «լեգիտիմացնելու» տարբեր առիթներ է փնտրում՝ հայ- ֆրանսիական համաձայնություն, Սահմանադրություն և այլն:
COP29 համաժողովի ավարտից հետո Բաքվի մտադրություններն ավելի ակնհայտ կդառնան, մանավանդ, որ Ալիևն, ըստ ամենայնի, խաղադրույք է կատարում նաև այն հնարավոր վակուումի վրա, որը կարող է առաջանալ ԱՄՆ նախագահական ընտրությունների հետևանքով:
Հայաստանի ԱԳՆ այսօրվա հայտարարության տեքստում այս մտահոգություններն, ընդհանուր առմամբ, արտացոլված են:
Իսկ ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը:
Հեծանիվը դարձրել է նոր էժանագին PR-ի գործիք, միով բանիվ՝ Սյունիքի ժողովրդին ու մեր հասարակությանն՝ առհասարակ, շարունակում է «կերակրել» խաղաղության մասին հեքիաթներով, ընդ որում՝ գռեհիկ կոնտրաստի մեջ դնելով բարեկեցությունն ու ազգային ինքնության բաղադրիչները:Իշխանության այս «դուալիզմն», անշուշտ, քաղաքական անմեղսունակության դրսևորում է, ինչն էլ մեր ազգային անվտանգության ամենամեծ սպառնալիքն է»։




















