Ռուբինյանն իմ սուրճ դնողն է եղել. Էդմոն Մարուքյան. «Փաստ»
- Elen Hovsepyan

- 3 hours ago
- 1 min read

«Փաստ» օրաթերթը գրում է. Երեկ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, քպական Ռուբեն Ռուբինյանը գրառում է արել. «Էդմոն Մարուքյանը մինչև հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը թողնելը, երբ վարչապետը ամիսներով չէր ընդունում նրան, առաջարկել է դուրս գալ Լուսավոր Հայաստան կուսակցությունից, եթե խնդիրը դա է: Ասել ենք ինչ ուզում ես, արա» (գրառումը բառացի է՝ առանց խմբագրման ու սրբագրման):
«Փաստ» թերթի լրագրողը դիմել է ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանին՝ նպատակ ունենալով ճշտել՝ որքանով է ճիշտ Ռուբինյանի գրառումը: Մարուքյանն ասաց, որ ցանկություն չունի ամեն անգամ անդրադառնալ Ռուբեն Ռուբինյանին, որովհետև նա «ինչպես նախկինում, այնպես էլ հիմա միշտ սուտ է խոսում», և հավելեց. «Ռուբեն Ռուբինյանը «Ելք» դաշինքում եղել է իմ սուրճ դնողը: Նա իմ սուրճ դնողն է եղել նաև այն ժամանակ, երբ ես զբաղեցնում էի հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը: Իմ հրաժարականից ու իշխանություններին արդարացիորեն քննադատելուց հետո նա շատ ծանր է տանում այդ ամենը և իմ հասցեին հերյուրանքներ է տարածում: Սա իմ վերջին անդրադարձն է Ռուբինյանին: Հետագայում անտեսելու եմ նրա ստերը»:




















