Շատ լավ խաղ էր, բայց մեզանից ընդհանուր առմամբ երկու 11 մետրանոց խլեցին․ Ռուի Մոտա
- Elen Hovsepyan

- Dec 13, 2024
- 1 min read

Կոնֆերենցիաների լիգայի 2024/2025թթ․ խաղարկության Լիգայի փուլի 5-րդ տուրի խաղում ԱՊՕԷԼ-ին պարտվելուց հետո (1։3) «Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան հետխաղային ասուլիսի ժամանակ ամփոփել է հանդիպումը։
«Շատ լավ խաղ էր, առաջին րոպեներին մրցակիցն ավելի շատ էր գնդակով, բայց հետո մենք խաղը վերցրեցինք մեր ձեռքը։ Մեր լավագույն պահն առաջին կեսի, մեր գոլի դրվագն էր։ Տղաները շատ լավ արձագանքեցին, մեզ համար կարևոր էր մինչև ընդմիջում գոլ խփելը։ Մենք գոլ խփեցինք նաև երկրորդ խաղակեսում, բայց այն չհաշվեցին։
Մեզանից ըմդհանուր առմամբ երկու 11 մետրանոց խլեցին։ Նախ առաջին խաղակեսում Դաշյանի դրվագում, երկրորդ խաղակեսում էլ գնդակը դիպավ ԱՊՕԷԼ-ի ֆուտբոլիստին ձեռքին։ Գոհ եմ թիմից, նրանց ցուցադրած բնավորությունից, պետք է այդպես շարունակենք։
Շնորհակալ եմ երկրպագուներին, նրանք մինչև վերջ կանգնած էին «Նոայի» կողքին։ Այսօր փորձեցինք վաստակել երեք միավոր, բայց չստացվեց։ Նույն կերպ պետք է տրամադրվենք «Բաչկայի» հետ խաղին»,- ասել է Ռուի Մոտան։
Նշենք, որ «Նոան» ԿԼ-ի խաղարկության լիգայի փուլի իր վերջին հանդիպումը կանցկացնի դեկտեմբերի 20-ին՝ հյուրընկալվելով սերբական «Բաչկա Տոպոլային»։




















