«Ատլետիկոն» տանը հաղթեց «Մալյորկային»՝ բարձրանալով երրորդ հորիզոնական
- Elen Hovsepyan

- Jan 25
- 1 min read

Իսպանիայի առաջնության 2025/26 մրցաշրջանի 21-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» «Մետրոպոլիտանոյում» երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Մալյորկայի» դարպասը (3-0)։
Տանտերերի կազմում հանդիպման հաշիվը 22-րդ րոպեին բացեց հարձակվող Ալեքսանդր Սորլոտը։ Խաղի վերջնամասում՝ 75-րդ րոպեին, «Մալյորկայի» պաշտպան Դավիդ Լոպեսը դարձավ ինքնագոլի հեղինակ՝ մեծացնելով հաշվի տարբերությունը։ Վերջնական հաշիվը 87-րդ րոպեին ձևակերպեց փոխարինման մտած Տիագո Ալմադան՝ գրավելով Լեո Ռոմանի պաշտպանած դարպասը։
Այս հաղթանակի շնորհիվ «Ատլետիկոն» վաստակած միավորների քանակը հասցրեց 44-ի՝ ամրապնդվելով երրորդ հորիզոնականում։ «Մալյորկան» 21 միավորով զբաղեցնում է 16-րդ տեղը։




















